ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Խոստանում են 250 աշխատատեղ

Խոստանում են 250 աշխատատեղ
02.03.2018 | 13:13

ՀՀ պետռեգիստրում տասն օր առաջ գրանցված «Ա-Ս ինվեսթմենթս» ընկերությունը, ոչ ավելի-ոչ պակաս, կգնի «Նաիրիտ-2»-ը և 7-10 տարում կիրականացնի 7,5 մլրդ դրամի ներդրում։ Թեև Հայաստանում այս ընկերությունը հայտնի չէ, այնուհանդերձ, տնտեսական դաշտում նշում են, որ ընկերության սեփականատերը հայ է։ Ընկերությունը գրանցվել է 2018-ի փետրվարի 21-ին։ Կառավարության երեկվա նիստում այս ծրագիրն ընդունվեց։ Նկատենք, որ ընկերությունը պարտավորվում է 7 տարում ստեղծել 250 աշխատատեղ։ Ինչ խոսք, և՛ ներդրումը, և՛ աշխատատեղերի ստեղծումն անհրաժեշտություն են այս պահին Հայաստանի տնտեսության, առավել ևս «Նաիրիտին» շունչ տալու համար։ Հարց է միայն, թե որքանով այս ծրագիրն իրականում լիարժեք կգործի։ Նորություն չէ, որ «Նաիրիտի» վերագործարկման համար տարբեր ներդրողներ են ի հայտ եկել, անգամ գործել են և անհայտացել։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 8715

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ